«Հենց Ռուսաստանը պետք է վերջ դնի հակամարտությանը». Ջոնաթան Քոեն
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցները կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինայի կազմ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «չի պաշտպանում եւ երբեք չի պաշտպանի» Ղրիմի միացումը Ռուսաստանին։
Չորս տարի առաջ ստորագրված Մինսկի համաձայնագրերի քննարկման ընթացքում նա նաեւ Մոսկվային կոչ է արել ամբողջությամբ կատարել պայմանավորվածությունները: «Հենց Ռուսաստանը պետք է վերջ դնի հակամարտությանը»,-ասել է նա: Քոենը նաեւ պնդելէ, որ Դոնբասում գտնվում են ռուս զինվորականներ եւ ռուսական զենք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: