Բաժիններ՝

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 4 սանտիմետրով

Նախորդ տարվա փետրվարի 12-ի համեմատ այս տարի Սեւանա լճի մակարդակը նվազել է 4 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի փետրվարի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 39 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1900 մետր 43 սանտիմետր նիշի դիմաց:

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ առայժմ ջուր չի տեղափոխվել, իսկ ստորերկրյա հոսքի ճանապարհով մուտք եղած ջրի քանակությունը կազմել է 3,5 միլիոն խորանարդ մետր: Լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս