Բաժիններ՝

Պենտագոնը հայտարարել է ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկների արդիականացման անհրաժեշտության մասին

ԱՄՆ-ի միջուկային զինանոցը, մասնավորապես, մարտագլխիկներն արդիականացման կարիք ունեն: Փետրվարի 12-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջուկային հարցերով օգնականի տեղակալ Փիտեր Ֆենտան, որը ելույթ է ունեցել միջուկային զսպման հարցերին նվիրված խորհրդաժողովում։

«Եկել է ժամանակը համակարգելու պաշտպանության եւ էներգետիկայի նախարարությունների ջանքերը… մինչեւ 2040-ական թվականները շարժունակ, ունիվերսալ, կատարելագործված միջուկային մարտագլխիկների ստեղծման ուղղությամբ»,- Ֆենտայի խոսքից մեջբերում է անում Defense News թերթը: Եթե դա չարվի, նշել է պաշտոնաթող դերծովակալը, ապա ԱՄՆ-ը «ենթարկվում է պոտենցիալ հակառակորդների տեխնոլոգիական զարգացմանը հասնել չկարողանալու վտանգին»:

ԱՄՆ-ի միջուկային զինանոցի արդիականացումը եւ սպասարկումը կպահանջի առնվազն 494 միլիարդ դոլար առաջիկա 10 տարվա ընթացքում, ինչի մասին ասված է ԱՄՆ-ի Կոնգրեսի Բյուջետային վարչության՝ հունվարի վերջին հրապարակված զեկույցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728