«Ռեալն» առաջարկել է 45 մլն եվրո Բունդեսլիգայի լավագույն հարձակվողի համար
Այստեղ էլ է «Բարսելոնան» մրցակցում նրա հետ:
Մադրիդի «Ռեալն» առաջին հարցումն է կատարել «Այնտրախտի» 21-ամյա սերբ հարձակվող Լուկա Յովիչի վերաբերյալ:
Ինչպես գրում է Bild-ը, ֆուտբոլիստի պոտենցիալ գնորդների երկու ամենաակտիվ թեկնածուները «Բարսելոնան» և «Ռեալն» են: Ի տարբերություն «Մադրիդի»՝ կատալոնական ակումբն իր հետաքրքրությունը չի դարձրել ֆինանսական առաջարկ, իսկ «Ռեալը» ֆուտբոլիստի համար առաջարկել է 45 մլն եվրո:
Յովիչի տրանսֆերը պատկանում է «Բենֆիկային»:
Բունդեսլիգայի 19 խաղերում Լուկան դարձել է 14 գոլի հեղինակ և գլխավորում է Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը