Բաժիններ՝

«ՊՍԺ-ն արժանի էր հաղթանակի, բայց սա միայն ընդմիջում է 180 րոպեանոց խաղում». Թոմաս Տուխել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից ստացած տպավորություններով:

«Ես կարծում եմ՝ մենք շատ լավ խաղ անցկացրինք: Մենք մաքսիմալ կենտրոնացած էինք, պահպանում էինք բալանսը. գործում էինք զգույշ և ագրեսիվ՝ մի կողմից, բայց շատ հանգիստ՝ մյուս կողմից:

Շնորհիվ մեր խաղի կառուցվածքի՝ մենք ավելի ու ավելի շատ էինք տիրում գնդակին: Մենք մի քանի կորուստներ թույլ տվեցինք առաջին խաղակեսում, բայց ընդմիջումից հետո շատ ավելի լավ էինք գործում: Մենք արժանի էինք հաղթանակի, բայց սա միայն ընդմիջում է 180 րոպեանոց խաղում»,- Տուխելին է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

ՊՍԺ-«Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան խաղը տեղի կունենա «Պարկ դե Պրենս» խաղադաշտում, մարտի 6-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728