Վենեսուելային մարդասիրական օգնության մատակարարումները կսկսվեն փետրվարի 23-ին. Գուայդո
Վենեսուելան կսկսի մարդասիրական օգնություն ստանալ փետրվարի 23-ին: Այդ մասին հայտարարել է իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գույադոն:
Լատինական Ամերիկայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա Վենեսուելայի զինծառայողներին հորդորել է չխոչընդոտել մարդասիրական բեռների ստացմանը: Ընդդիմադիր գործչի խոսքով՝ 250 հազար մարդ է գրանցվել Համացանցում՝ մարդասիրական օգնության բաշխմանը մասնակցելու համար:
Գուայդոն նշել է, որ այսուհետեւ մարդասիրական բեռները կհասցվեն Բրազիլիայի՝ Վենեսուելային սահմանակից Ռորայմայի նահանգ: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վենեսուելայի համար նախատեսված մարդասիրակական բեռներն ստացվում են Կոլումբիայում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: