Բաժիններ՝

Բեռլինում ժխտում են ԱՄՆ-ի հետ «Հյուսիսային հոսք – 2»-ի շուրջը գործարքի կնքումը

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունում ժխտում են ԱՄՆ-ի հետ գործարքի կնքումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նախագծի շուրջը՝ ամերիկյան հեղուկացված բնական գազ ձեռք բերելու պատրաստակամության դիմաց: Այդ մասին լրագրողներին հայտարարել է գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը՝ ամփոփելով Բեռլինում “LNG Import Market Germany: Potential and Opportunities”գերմանա-ամերիկյան խորհրդաժողովի արդյունքները:

«Ոչ մի կարգի գործարք չկա»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Բեռլինում «հստակորեն սահմանազատում են երեք հարց». գազի մատակարարների թվի ընդլայնում, այդ թվում՝ ԱՄՆ-ի հաշվին, «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցում եւ Ուկրաինայի գազի տարանցման ապահովում 2019 թվականից հետո:

«Գազի իր մատակարարումները դիվերսիֆիկացնելու Գերմանիայի մտադրությունը բնավ կախված է մյուս հարցերից»,- ընդգծել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս