Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հաղթանակ կտաներ խորհրդարանի ընտրությունների դեպքում. Times

Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը կամրապնդեր դիրքերը եւ մեծամասնություն կստանար խորհրդարանում այժմ ընդանուր ընտրությունների անցկացման դեպքում՝ չնայած Brexit-ի հետ կապված անորոշությանը: Փետրվարի 12-ին այս գնահատումն է ներկայացրել The Times թերթը՝ վկայակոչելով YouGov սոցիոլոգիական ծառայության տվյալները։

Ընտրությունների անցկացումը պնդում է առաջատար ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, սակայն, ծառայության փորձագետների տվյալներով՝ նման նախաձեռնության իրականացումն «ուժգին հարված կհասցներ լեյբորիստներին»:

Նրանք 12 տեղ կկորցնեին խորհրդարանի ստորին պալատում, եւ նրանց նեկայացուցչությունը կնվազեր մինչեւ 250 պատգամավոր: Իսկ թորիները կստանային չորս լրացուցիչ պատգամավորական մանդատ՝ 650-տեղանոց բարձրագույն օրենսդիր մարմնում՝ իրենց ներկայությունը հասցնելով 321 պատգամավորի: Ընտրություններից շահած կլինեին «Լիբերալ դեմոկրատները» (գումարած չորս՝ մինչեւ 16), կանխատեսում է YouGov-ը: Ճիշտ այդքան կավելացներ իր ներկայությունը Շոտլանդիայում կառավարող Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (39):

Փետրվարի 2 – 7-ն անցկացված հարցմանը մասնակցել է տարբեր սոցիալական խավեր ներկայացնող ավելի քան 40 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս