Բաժիններ՝

Իսպանիայում սկսվել է դատավարությունը անկախության կատալոնական շարժման առաջնորդների նկատմամբ

Փետրվարի 12-ին Իսպանիայի Գերագույն դատարանում սկսվել է դատավարությունը հանուն անկախության կատալոնական շարժման 12 առաջնորդների նկատմամբ, որոնք մեղադրվում են Իսպանիայից անջատվելու շուրջ անօրինական հանրաքվե նախապատրաստելու ու անցկացնելու եւ միակողմանի կարգով անկախություն հռչակելու մեջ: Այդ մասին հայտնել է RTVE իսպանական հեռուստառադիոընկերությունը:

Մեղադրյալների աթոռին ի թիվս ուրիշների կատալոնական կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասն է, տարածաշրջանային կառավարության մի քնաի նախկին նախարարներ: Դատական գործընթացում որպես վկաներ են հանդես գալիս Իսպանիայի կառավարության նախկին ղեկավար Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժեր Տոռենը, լեխենդակարի (Բասկերի Երկրի կառավարության նախագահ) Ինյիգո Ուրկուլյուն: 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե:

Իսպանիայի Սահմանադրական դատարանը քվեարկությունը ճանաչել է Սահմանադրությանը չհամապատասխանող: Այնուհետեւ Իսպանիայի կառավարությունը կիրառել է երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որով նախատեսված են Կատալոնիայի ինքնավարության մի շարք սահմանափակումներ՝ ընդհուպ մինչեւ վաղաժամկետ տարածաշրջանային ընտրությունները: Դրանից հետո Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը փախել է Բելգիա, իսկ նրա մի քանի զինակիցների կալանքի տակ են վերցրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս