Բաժիններ՝

Լավրովը հեռախոսային բանակցություններ կանցկացնի Փոմպեոյի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ փետրվարի 12-ին կկայանա իր հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ, բացառված չէ, որ այսօրվա շփման ընթացքում կքննարկվի Վենեսուելայի թեման։

«Պետդեպարտամենտից խնդրել են այսօր հեռախոսազրույց կազմակերպել Մայք Փոմպեոյի հետ: Այն կկայանա, հավանաբար, Փոմպեոն ցանկանում է ինձ ինչ-որ բան հայտնել Վենեսուելայի վերաբերյալ: Տեսնենք»,-ասել է Լավրովը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ կայացած բանակցություններից հետո: ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը նաեւ հայտնել է, որ Վենեսուելայի իրադրությունը պատրաստվում է քննարկել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ իր առաջիկա հանդիպմանը:

«Առաջիկա օրերին պլանավորվում է իմ հանդիպումը Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Բնականաբար, այդ իրադրությունը եւ այն, թե ինչ դիրք է բռնում Եվրամիությունը, կլինեն քննարկվելիք հարցերի թվում»,-հայտարարել է Լավրովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս