Խոշոր վթար է տեղի ունեցել մանկավարժական համալսարանի մոտ. կան վիրավորներ
Փետրվարի 11-ին, ժամը 21:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1996 թ.), «Mercedes C» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Opel Astra G» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածներ՝ Հ. Մ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, Ա. Հ.-ն (1962 թ.) և Շ. Գ.-ն (1947 թ.)՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Գ. Գ.-ն (1974 թ.)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Բժիշկները Ա. Հ.-ի (1962 թ.) և Շ. Գ.-ի (1947 թ.) առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, Գ. Գ.-ինը՝ բավարար, իսկ Հ. Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները փակել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: