«Չելսին» մեկ ամիս է տվել Սարիին՝ իրավիճակը շտկելու համար
«Չելսին» կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին՝ «Մանչեսթեր Սիթիից» կրած ջախջախիչ պարտությունից հետո:
Լոնդոնցիների ղեկավարությունը դիտարկում է իտալացուն հեռացնելու տարբերակը: Այդ ժամանակ նրա տեղը մինչև մրցաշրջանի ավարտը կգրավի օգնականը՝ Ջանֆրանկոն Ձոլան: Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, «Չելսիին» դուր է գալիս Սուլշերի օրինակը «Մանչեսթեր Յունայթեդում». Ձոլան թիմին կհասցնի մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ ամռանը ակումբ կգա ավելի փորձառու մարզիչ:
Ըստ Goal-ի տվյալների՝ «Չելսին» դեռ չի պլանավորում հեռացնել Սարիին, բայց նրան տվել է մեկ ամիս՝ իրավիճակը շտկելու համար:
Սարին գլխավորեց թիմը 2018թ. ամռանը:
Ձոլան խաղացել է «Չելսիի» կազմում 1996-2003թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը