Բաժիններ՝

Մակրոնը կառավարության «ընդգրկուն վերակազմում» է նախապատրաստում. Figaro

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում իր կաբինետի «ընդգրկուն վերակազմում» է նախապատրաստում, որը տեղի կունենա առաջիկա ամիսներին: Այդ մասին, հայտնել է Figaro թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Անցյալ տարվա հոկտեմբերին Մակրոնը վերադասավորումներ էր կատարել կառավարությունում՝ փոխարինելով ՆԳ նախարարին, մշակույթի, գյուղատնտեսության նախարարներին եւ տարածքային ամբողջականության ու վարչատարածքային միավորների հետ կապերի նախարարության ղեկավարին: Այն ժամանակ երկրի քաղաքացիների 60 տոկոսը դժգոհ էր մնացել կատարված վերադասավորումներից: Ինչպես գրում է հրատարակությունը, Մակրոնն «աշխատում է իր թիմի ընդգրկուն նորացման վրա»:

Սպասվում է, որ այն տեղի կունենա առաջիկա երեքից-վեց ամիսներին: Փետրվարի 11-ին Point հրատարակությունը հայտնել էր, որ Մակրոնի հատուկ խորհրդական Իսմայել Էմիլիենը հրաժարական է տվել: Մակրոնը պաշտոնաթող լինելու Էմիլիենի մտադրության մասին ծանուցված է եղել անցյալ տարվա նոյեմբերի կեսերին, այն ուժի մեջ կմտնի մարտի վերջին-ապրիլի սկզբին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս