ՌԴ-ն և Չինաստանն ԱՄՆ-ի տիեզերական համակարգերին սպառնացող միջոցներ են մշակում. Պենտագոն
Ռուսաստանը եւ մի քանի այլ երկրներ կարող են ԱՄՆ-ի համար սպառնալիք դառնալ տիեզերքում: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Հետախուզական վարչության զեկույցում: Ինչպես նշված է զեկույցում, որոշ երկրներ «զարգացնում են իրենց ներուժը, որն սպառնում է տիեզերքն օգտագործելու մյուս երկրների հնարավորությանը»:
Մասնավորապես, դա վերաբերում է Ռուսաստանին եւ Չինաստանին, քանի որ տիեզերական ոլորտը «շատ կարեւոր է» այդ երկրների ռազմական դոկտրինաների համար:
Նշվում է որ երկու պետությունները զարգացրել են տիեզերական ստորաբաժանումները, ներառյալ տիեզերական հետախուզությունը, ունեն հնարավորություններ տիեզերքում հավանական հակառակորդի արբանյակների որոնման համար, ինչպես նաեւ զարգացնում են կիբեռտարածությունում խլացման եւ գործողությունների, ուղղորդված էներգետիկական զենքի հնարավորությունները, ուղեծրում պաշտպանական ներուժը եւ ցամաքային բազավորման հակաարբանյակային հրթիռները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: