«Մշտապես հայտարարել ենք, արտաքին քաղաքական վեկտորներում շեշտակի փոփոխություններ չկան»

«Ես ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում կառավարության ծրագրի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածին: Նախկին կառավարության, նկատի ունեմ, հետհեղափոոխական կառավարոության ծրագրի հետ մեծ տարբերություններ չկան: Ինչպես և մշտապես հայտարարել ենք, արտաքին քաղաքական վեկտորներում շեշտակի փոփոխություններ չկան, ինչն ամենևին չի նշանակում, որ գործող ուղղությունների շրջանակներում տեղ չկա աշխատելու և չպետք է խորացնենք հարաբերությունները մի շարք ուղղություններով և չպետք է բարձրաձայնվեն այն խնդիրները, որոնք հուզում են մեզ և հանրությանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ըստ նրա՝ ծրագրում չկան կետեր, որոնք չեն գոհացրել իրեն:

Քննադատությանը, որ ծրագիրը բազմավեկտոր չէ, Ռուբինյանը չհամաձայնեց:

Ըստ նրա՝ հստակ երևում են մի շարք առաջնահերթություններ, որոնք տարբեր վեկտորներ են նախանշում: Ռուբինյանի կարծիքով՝ ծրագիրը շատ դետալային չպետք է լինի. «Այս իմաստով ծրագիրը պետք է ներկայացնի հիմնական ուղղությունները և շեշտադրումները, որոնք արված են: Ծրագիրը շատ ավելի լայն է, ուղենիշային փաստաթուղթ է»:

Տեսանյութեր

Լրահոս