«Իմ ապագայի մասին հարցրեք ակումբում». Մաուրիցիո Սարի
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին չպատասխանեց ակումբում իր ապագայի մասին հարցին ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած ջախջախիչ պարտությունից (0:6) հետո:
«Ես պատասխանատու եմ թիմի համար, այո, ես ճնշման տակ եմ: Իմ ապագա՞ն: Ավելի լավ է՝ այդ մասին հարցնեք ակումբին»,- Սարիին է մեջբերում Sky Sports-ը:
Այդ խաղում «Չելսին» կրեց ամենախոշոր պարտությունը՝ սկսած 1991թ. ապրիլից: Այն ժամանակ լոնդոնցիները 0:7 հաշվով պարտվել էին «Նոթինգեմ Ֆորեսթին»:
Խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» հավաքելով 65 միավոր՝ դուրս եկավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղը: «Չելսին» (50 միավոր) իջավ 6-րդ հորիզոնական:
Հաջորդ տուրում «Չելսին» տանը կխաղա «Տոտենհեմի» հետ: Խաղը տեղի կունենա «Սթեմփորդ Բրիջում», փետրվարի 27-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը