Ամերիկացի բլոգերը դրոնով վիրուսային տեսանյութ է նկարահանել, որն արդեն մեկ միլիոն դիտում է գրանցել
Ամերիկացի բլոգերը դրոնի միջոցով նկարահանել եւ սոցցանցում հրապարակել է իր ճանապարհորդությունների դիտարժան կադրեր, եւ այդ տեսահոլովակը վիրուսային է դարձել։
Դրոններով օդանավավարման հանճար բլոգերը, որը թաքնվում է Ջոնի FPV (Johnny FPV) նիկի ներքո, որը մինչեւ վերջերս մի քանի տասնյակ հազար բաժանորդներ ուներ, բացառիկ կադրեր է ցուցադրել: Հրապարակումից հետո առաջին իսկ ժամերին տեսահոլովակը գրեթե մեկ միլիոն դիտում է հավաքել:
Տեսանյութում հայտնվել են շուրջ մեկ տասնյակ վայրեր. լեռներ, անապատ Հորդանանում, մրցարշավային ուղեգիծ եւ աֆրիկյան տափաստան՝ այնտեղ վազող ռնգեղջյուրներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: