Որքան պետք է լինի տղամարդկանց ու կանանց քաշը
Առողջ մնալու նոր բանաձևը հուշում է, թե որքան պետք է լինի կանանց և տղամարդկանց քաշը: Գոտկատեղի տրամագիծը չպետք է գերազանցի հասակի կեսին:
30-ամյա տղամարդկանց միջին հասակը 178 սմ է, հետևաբար՝ նրանց գոտկատեղի տրամագիծը չպետք է գերազանցի 89 սմ-ը:
Եթե գոտկատեղի տրամագիծը հասնի 170-ի, ապա տղամարդն իր կյանքից 1 տարի 7 ամիս կկորցնի:
30-ամյա կանանց միջին հասակը մոտ 162.5 սմ է:
81-ի փոխարեն 97.5 սմ գոտկատեղի տրամագծի պարագայում կանայք 1 տարի 4 ամիս կկորցնեն: Գիտնականները նշում են, որ կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կյանքի տևողության կտրուկ նվազում է արձանագրվում այն մարդկանց մոտ, ովքեր ճարպակալման խնդիր ունեն:
Հետազոտությանը մասնակցել են 1985 թվականից հետո ծնված պատահական մարդիկ: