«Քրեակատարողական հիմնարկում Ռոբերտ Քոչարյանն ազատ ժամանակ քիչ ունի, սակայն շարունակում է մարզվել». փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն օրերս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձի պաշտոնը բավականին բարձրացրել են, սակայն չէր նշել, թե կոնկրետ որ պաշտոնյայի մասին է խոսքը։

168.am-ը Հ. Ալումյանից հետաքրքրվեց, թե տվյալ անձն իր ցուցմունքում մասնավորապես ի՞նչ է ասել. «Սա նախաքննական գաղտնիք է, այդ պատճառով էլ նրա ցուցմունքը չեմ մանրամասնում, անգամ չեմ ուզում այդ անձի անուն-ազգանունն ասել»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այժմ Ռոբերտ Քոչարյանի հարազատները հնարավորություն ունեն տեսակցել նրան՝ օրենքով սահմանված կարգով։

Հետաքրքրվեցինք նաև, թե Քոչարյանը քրեակատարողական հիմնարկում շարունակո՞ւմ է մարզվել, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ Քոչարյանն ազատ ժամանակ քիչ ունի. «Հա, հազիվ հասցնում է մեզ հետ հանդիպել, մնացած ժամանակը զբաղված է»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս