Ահաբեկչություն Բուրգասի օդանավակայանում. կան զոհեր

Բուլղարական Բուրգաս քաղաքի օդանավակայանում ուղևորներով լի ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, որից առաջացած հրդեհը արագ տարածվել է և բռնկել այդ և ևս 2 ավտոբուսներ, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Բուլղարիայի ՆԳՆ-ին: Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ ուղևորների շարքում շատ են եղել Իսրայելի քաղաքացիներ:

Մինչ այս պահը առկա տեղեկությունների համաձայն՝ 40 ուղևորով ավտոբուսի պայթյունից 5 մարդ տեղում զոհվել է, վիրավորվել է` 20-ը: «Ես միայն կարող եմ հաստատել այն փաստը, որ Բուրգաս օդանավակայանում պայթյուն է եղել», – հայտարարել է երկրի ՆԳՆ-ի մամուլի քարտուղարը:

Բուլղարական BNR ռադիոկայանը հաղորդում է միանգամից 3 ավտոբուսներում պայթյունի մասին, որոնցում իսրայելական զբոսաշրջիկներ են եղել, սակայն այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չկա:

Բուրգասի օդանավակայանը տվյալ պահին փակ է և շրջափակված է: Բոլոր չվերթները ուղղորդվում են Վարնայի օդանավակայան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031