Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի մեխանիզմը կօգնի շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի հատուկ մեխանիզմը (INSTEX) կարող է վերականգնել Թեհրանի եւ Բրյուսելի առեւտրական հարաբերությունները եւ հնարավորություն կտա շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները, ապագայում դրա, հնարավոր է, կկարողանան միանալ եվրոպական միության մեջ չմտնող երկրները։
«Մեխանիզմը միայն նախնական փուլն է, նախքան մենք շփում կհաստանենք երկու կողմերի առեւտրական ներկայացուցիչների միջեւ եւ կվերականգնենք Իրանի ու Եվրոպայի առեւտրական հարաբերությունները: Պլանի համաձայն, այդ մեխանիզմի գործողության մասշտաբն ավելի ուշ ընդլայնվելու է: Օրինակ, ներառվելու են երկրներ, որոնք չեն մտնում Եվրամիության մեջ, ինչպես նաեւ բազմաթիվ կատեգորիաների ապրանքներ, այդ թվում եւ այնպիսիք, որոնք գտնվում են պատժամիջոցների ներքո»,-ասել է Զարիֆը RT Arabic-ին տված հարցազրույցում: Զարիֆը նշել է, որ «տեսականորեն մեխանիզմը բավականին արդյունավետ է թվում»:
«Կարծում եմ, որ այն մեզ լավ հնարավորություն կտա շրջանցելու պատժամիջոցները»,-հավելել Է նա: Ավելի վաղ հաղորդվել է անցած շաբաթ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի հետ հաշվարկների համատեղ մեխանիզմի (INSTEX) ստեղծման մասին: Նշվել է, որ INSTEX-ն սկզբնապես կկենտրոնանա Իրանի ժողովրդի համար առավել կարեւոր սեկտորների վրա, որոնց թվում են՝ դեղագործական արտադրանքը, բժշկական սարքերը եւ գյուղատնտեսական մթերքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: