Բաժիններ՝

«Հուսով եմ, որ այլևս վնասվածք չեմ ունենա և կշարունակեմ խաղալ». Հենրիխ Մխիթարյան

Լոնդոնի «Արսենալի»  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է վնասվածքից վերականգնման և խաղադաշտ վերադառնալու մասին:

Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել դեկտեմբերի վերջին: Երկուշաբթի նա խաղացել է «Արսենալի» մինչև 23 տարեկանների թիմի հետ:

«Որոշ ժամանակ անց ես վերադարձա: Ես խաղացի  U-23 թիմի հետ, և ես շատ երջանիկ եմ:

Հուսով եմ, որ այլևս վնասվածք չեմ ունենա և կշարունակեմ խաղալ»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն արդեն իսկ մարզվում է լոնդոնյան ակումբի հիմնական թիմի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս