MIT-ի գիտնականները ստեղծել են ինսուլինի առաջին հաբը, որը հարմար է օգտագործման համար
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ֆիզիկոսներն ու կենսաբանները մշակել են հատուկ «սրսկիչ»-նանոպատիճ, որը թույլ է տալիս ինսուլինը եւ այլ ոչ կայուն սուբստանցիաներ օրգանիզմ մտցնել ստամոքսի միջոցով: Դրա օգտագործման առաջին արդյունքները ներկայացվել են Science հանդեսում։
«Մենք մեծ հույսեր ունենք, որ այդ պատիճներն արդեն շուտով կսկսեն օգնել շաքարախտավորներին եւ այն հիվանդներին, որոնք այժմ մշտական ներարկումների կարիք ունեն»,- հայտարարել է MIT-ի պրոֆեսոր Ռոբերտ Լանգերը:
Այդ հաբերի աշխատանքը Լանգերը եւ նրա գործընկերներն ստուգել են խոզերի վրա: Ինչպես ցույց են տվել այդ փորձերը, այդպիսի մեկ հաբը կարող է շուրջ հինգ միլիգրամ ինսուլին հասցնել օրգանիզմ, ինչը զուգադրելի է այն դեղաչափին, որն անհրաժեշտ է երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների համար: Հետազոտողների խոսքով՝ իրենց մշակումն արդեն գրավել է առաջատար դեղագործական ընկերությունների ուշադրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: