Բաժիններ՝

Մեկ օրում Սիրիա են վերադարձել 1200-ից ավելի փախստականներ

Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա են վերադարձել 1,2 հազարից ավելի փախստականներ: Այդ մասին վկայում է փախստականների ընդունման, տեղաբաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկագիրը:

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1248 փախստական, այդ թվում Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 342 մարդ (103 կին, 175 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 906 մարդ (272 կին, 462 երեխա)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նաեւ երկրի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 66 սիրիացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս