Բաժիններ՝

Թաիլանդի արքայադուստրը վարչապետի պաշտոնի թեկնածու է դարձել

Թաիլանդի «Թաի Ռաքսա Չաաթ» ընդդիմադիր կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել թագավորի քրոջը՝ 67-ամյա արքայադուստր Ուբոլա Ռաթանային: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Նշվում Է, որ այս որոշումն արմատապես փոխում է Թաիլանդում հաստատված ավանդույթը, որի համաձայն՝ թագավորական պալատի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն չեն ունենում քաղաքական գործերին: Թաիլանդում խորհրդարանական ընտրությունները պլանավորված են 2019 թվականի մարտի 24-ին:

Գործակալության հաղորդագրության մեջ նշված է, որ «Թաի Ռաքսա Չաաթ» կուսակցությունը, որի թեկնածուն Մահա Վաչիրալոնգքոռն թագավորի ավագ քույրն է, լոյալ է երկրի նախկին վարչապետ Թաքսին Չինավաթի նկատմամբ:

Այսպիսով, ինչպես սպասվում է, ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի պոպուլիստների, որոնք պաշտպանում են Չինավաթին, եւ թագավորության զինվորական ընտրախավի միջեւ:

Մինչդեռ, նախկին զինծառայող Փրայութ Չան Օչան, որը գլխավորել է զինվորական հեղաշրջումը, իր կողմից հայտնել է, որ նույնպես իր թեկնածությունը կառաջադրի Թաիլանդի վարչապետի պաշտոնի համար, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս