Բաժիններ՝

ՊՍԺ-ն նորից կփորձի ստորագրել Կանտեին

ՊՍԺ-ն հաջորդ ամռանը մտադիր է վերադառնալ «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի թեկնածությանը՝ թիմի կիսապաշտպանական գիծն ուժեղացնելու համար:

Ըստ le10sport-ի տեղեկությունների՝ նախորդ ամռանը փարիզեցիները փորձել են ձեռք բերել ֆուտբոլիստին, սակայն «Չելսիից» մերժում են ստացել: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ավելի իրական է թվում: Հարցը վերաբերում է Կանտեի դերին Մաուրիցիո Սարիի օրոք: Կիսապաշտպանն իրեն չի զգում այնքան հարմարավետ, ինչպես Անտոնիո Կոնտեի ժամանակ:

Նախորդ աշնանը Կանտեն նոր պայմանագիր է ստորագրել «Չելսիի» հետ, որը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն անցկացրած 31 խաղերում դարձել է 4 գոլի և 4 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս