Փոմպեոն պահանջել է ավելի խիստ սահմանափակումներ կիրառել Իրանի հրթիռային ծրագիրը զսպելու համար
Միջազգային հանրակցությունը պետք է ավելի խիստ սահմանափակումներ կիրառի Իրանի նկատմամբ նրա հրթիռային ծրագիրը զսպելու համար: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն համապատասխան հաղորդագրությունը փետրվարի 7-ին զետեղել է Twitter-ում։ «Իրանն անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կատարելագործելով իր հնարավորությունները բալիստիկ հրթիռների մշակման գործում: Մենք պետք է վերականգնենք ավելի խիստ միջազգային սահմանափակումները՝ զսպելու Իրանի հրթիռային ծրագիրը»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Փոմպեոյի վարկածով՝ վերջերս «Իրանի կողմից հրթիռի արաձակումը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Իրանի հետ գործարքը ոչ մի կերպ չի դադարեցնում այդ երկրի հրթիռային ծրագիրը»:
Իրանի պաշտպանության փոխնախարարը հայտնել է այս շաբաթ «Դուստի» («Բարեկամություն») արբանյակի արձակման մասին՝ անցած ամսին իրանական մեկ այլ արբանյակ ուղեծիր դուրս բերելու չկայացած փորձից հետո: Հունվարի կեսին Իրանն անցկացրել է հայրենական արտադրության արբանյակի՝ ազդարարված երկու արձակումներից մեկը. «Փայամ» («Ուղերձ») արբանյակն այն ժամանակ չհաջողվեց ուղեծիր դուրս բերել, սակայն իշխանությունները հայտնեցին «Դուստի» արբանյակի արձակման մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: