Խոշոր ու ողբերգական ավտովթար շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ. վարորդը տեղում մահացել է

Փետրվարի 8-ին, ժամը 00:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 23-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ 24» (վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Հ.) և «Toyota Hiace» մակնիշերի (վարորդ` 1965 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենանները, ինչի հետևանքով «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի մետաղյա բաժանարարին: Պատահարի հետևանքով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Toyota Hiace» ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Մ. Պ.-ն (ծնված 1980թ.) և «GAZ 24» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ժ. Գ.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Տեսանյութեր

Լրահոս