Բաժիններ՝

«Կոչ եմ անում բոլոր մասնավոր ընկերություններին համագործակցել ԿԳՆ-ի և կառավարության հետ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ևս մեկ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարեւոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են:

Կառավարության միջնորդությամբ եւ քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ:

Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ուսումնարաններին, որ նրանք պատրաստեն այդ ընկերություններին անհրաժեշտ կադրեր: Ինչը նշանակում է, որ շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք:

Ամենաուրախալին այն է, որ այս գործընթացը ծավալվում է նաեւ մարզերում: Հիմա արդեն մոտ երկու տասնյակ պայմանագրեր են կնքվել տեքստիլ, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, դիզայնի եւ այլ բնագավառներում: Առաջիկայում սպասվում է եւս մոտ մեկ տասնյակ պայմանագրերի ստորագրում:

Կոչ եմ անում բոլոր մասնավոր ընկերություններին սերտորեն համագործակցել ԿԳ նախարարության, կառավարության հետ՝ խիստ դրական այս գործընթացը ընդլայնելու համար»:

Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարեւոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 7. Februar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս