Արարատ Միրզոյանը խիստ համեստ և հնարավորինս խնայողական այց կկատարի Արցախ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մյուս շաբաթ Արցախ է մեկնելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նախկինում ԱԺ նախագահների Արցախի Հանրապետություն այցերը, հատկապես առաջին, բավական ներկայացուցչական էին, դրանց կազմում ընդգրկված էին լինում խորհրդարանական տարբեր խմբակցություններ ներկայացնող մի քանի պատգամավորներ, քանի որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները իրար հետ հարաբերվում են ոչ թե բարեկամական խմբերի, այլ միջխորհրդարանական հանձնաժողովների մակարդակով:
Այս անգամ ԱԺ նախագահի առաջին այցը լինելու է խիստ համեստ և հնարավորինս խնայողական»: