Օրենքի խախտում. Կառավարության ծրագիրը վերջնական չէ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը վերջապես իր գործունեության ծրագիրը ուղարկեց խորհրդարան: Բայց պարզվում է, որ դա վերջնական փաստաթուղթ չէ, այլ անընդհատ փոփոխվող և լրացվող:

Հիմա նախագիծը գրողներն ուսումնասիրում են արձագանքները և փորձում ըստ դրա լրացնել տեքստը: Պատգամավորներին էլ զգուշացրել են, որ վերջնական տարբերակը կարող է էականորեն տարբերվել հրապարակվածից:

Դա, իհարկե, օրենքի խախտում է, բայց հիմա նման մանրուքների վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս