Բաժիններ՝

«Լաոսը տարօրինակ մեկնաբանություններ ունի». Պիկեն՝ Կլասիկոյի մրցավարի մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակչի՝ «Ռեալի» հետ (1:1)  առաջին հանդիպումից հետո մեկնաբանել է Մատեո Լաոսի մրցավարությունը:

«Լաոսը տարօրինակ մեկնաբանություններ ունի, մենք ստիպված էինք հարմարվել: Ընդհանուր առմամբ, նա լավ հանդիպում անցկացրեց: Սակայն Սերխիո Ռամոսը պետք է երկրորդ դեղին քարտը ստանար, բայց ինչ արած:

Մենք գիտեինք, որ Լեո Մեսսին մի փոքր անհանգստություն ուներ: Առջևում կարևոր հանդիպումներ կան, ուստի ավելի լավ կլինի, եթե դրանցից առաջ նա  առողջ և պատրաստ լինի:

Մենք գիտեինք, որ, եթե նա մի ամբողջ խաղ անցկացնի, կարող է վնասել իրեն: Նա նախընտրեց ապահովությունը:

Մենք լավ արդյունքի հասանք, ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում»,- ասել է Պիկեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս