Բաժիններ՝

«Ես մտածում եմ միայն «Բավարիայի» մասին». Խամես Ռոդրիգես

Մյունխենցիների կիսապաշտպանը չի մեկնաբանում տրանսֆերային շշուկները:

«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ում պայմանագիրը պատկանում է Մադրիդի «Ռեալին», չի հաստատել ոչ մի տրանսֆերային շշուկ և հերքել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հետ հարաբերությունների վատթարացման մասին լուրերը:

«Մենք երկուսս էլ արհեստավարժ ենք: Մենք նորմալ հարաբերություններ ունենք խաղացող-մարզիչ շրջանակներում: Ես կպահպանեմ հանգստություն և ջանասիրաբար կմարզվեմ:

Ըստ պայմանագրի՝ ինձ մնացել է 4 ամիս, և ես մտածում եմ միայն «Բավարիայի» մասին»,- ֆուտբոլիստին է մեջբերում Bild-ը:

Ավելի վաղ Խամես Ռոդրիգեսի հայրը հայտարարել էր, որ «Յուվենթուսին» համարում է գերազանց տարբերակ որդու կարիերայի շարունակման համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս