Բաժիններ՝

Ղարաբաղյան բանտում պատիժը կրած ադրբեջանցին ազատ է արձակվել, սակայն նա չի ցանկանում հայրենիք վերադառնալ. jam-news.net 

Տեղեկատվություն հայկական աղբյուրներից
Ղարաբաղում ազատ է արձակվել Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող Էլնուր Էլմանօղլու Հուսեյնզադեն։ Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման Լեռնային Ղարաբաղի սահմանը 2017թ-ի փետրվարի 1-ին ապօրինի հատելու համար։ Հուսեյնզադեն ազատ է արձակվել 2019թ-ի փետրվարի 2-ին, քանի որ լրացել է նրա պատժի ժամկետը։

Ինչի՞ համար են նրան կալանավորել
Ձերբակալված ադրբեջանցին, Ադրբեջանի Զինված ուժերի մոտոհրաձգային 157-րդ բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Հուսեյնզադեն, 2017թ-ի փետրվարի 1-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հատվածում ապօրինի հատել էր Ղարաբաղի սահմանը։ Զինծառայողը հայտնվել էր հայկական մարտական դիրքերի խրամատներում և ձերբակալվել։

Մեկնաբանություն Ղարաբաղից
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է իրավիճակը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի քաղաքացին կրել է իր պատիժն ու ազատ արձակվել, ինչպես հարկն է իրավական պետությունում.

«Մեզ համար բնական է Ադրբեջանի քաղաքացու ազատ արձակումը` օրենքի տառին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Արցախում միայն ազգային պատկանելիության համար մարդկանց չեն պահում կամ տանջում, ինչպես դա արվում է Ադրբեջանում»։

Մամուլի քարտուղարը պարզաբանել է նաև, թե ինչ զարգացում կարող է ունենալ իրավիճակը.

«Հիշեցնեմ, որ նա ժամանակին հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան`շատ լավ հասկանալով, թե ինչ է նրան այնտեղ սպասվում։ Սովորաբար նման դեպքերում մարդիկ ընտրում են երրորդ երկիր։ Կարծում եմ` նրա նկատմամբ ևս կկիրառվի նման դեպքերում ընդունված միջազգային պրակտիկան»։

jam-news.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս