«Կադրային հարցերում իշխանության մոտեցումները մեկը մյուսից կրեատիվ են». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային հարցերում իշխանության մոտեցումները մեկը մյուսից կրեատիվ են: Կրթության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ԿԸՀ-ում ՀԱԿ երբեմնի ներկայացուցիչ, Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Զոյա Թադեւոսյանի փեսան է: «Իմ քայլի» մեր աղբյուրը նշեց, որ Զոյա Թադեւոսյանի դուստրը` Տնտեսագիտական համալսարանի դասախոս Դիանա Գրիգորյանն էլ շուտով հնարավոր է նշանակվի պրոռեկտոր։

Հիշեցնենք, որ Զ․ Թադեւոսյանն ամռանը հայտնվել էր հանրային աղմուկի կիզակետում՝ իր մի հայտարարության պատճառով, երբ ասել էր, որ Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, Արցախի հողերը չեն եւ ենթակա են վերադարձման։ Իսկ աղմուկից հետո ստիպված էր ներողություն խնդրել եւ ասել, որ ինքն ուսումնասիրել է պատմական փաստերը եւ հասկացել, որ դրանք մեր պատմական հողերն են»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս