Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է ԿԺԴՀ-ի հանդեպ պարտավորություններ ստանձնել միջուկազերծման դիմաց. Փոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է որոշակի պարտավորություններ ստանձնել, որոնք թույլ կտան բարելավել ԿԺԴՀ-ի տենտեսությունը, եթե Փհենյանը համաձայնի Կորեական թերակղզու միջուկազերծմանը։

«Մենք ամսվա վերջին երկրորդ հանդիպումն ենք ունենալու նախագահ Կիմ Չեն Ունի հետ, որտեղ նա կարող է ցույց տալ, որ կատարում է Սինգապուրում տված միջուկազերծման խոստումը, իսկ մենք, մեր հերթին՝ այն պարտավորությունների խոստումը, որ կարող ենք լուսավոր ապագա ստեղծել Հյուսիսային Կորեայի ժողովրդի համար: Մենք լիովին պատրաստ ենք դրան»,- ասել է Փոմպեոն:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բարձր մակարդակի նոր հանդիպումը կկայանա փետրվարի 27-28-ին Վիետնամում: Նա չի ճշտել՝ որ քաղաքում է անցկացվելու այդ գագաթնաժողովը: Թրամփն ընդունել է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման առաջադրված նպատակին հասնելու համար դեռ «շատ աշխատանք» կա անելու: «Սակայն ես լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ունի հետ»,- հավելել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս