Օսկանյանի ներկայացուցչի բողոքը կքննվի հուլիսի 23-ին
Հուլիսի 23-ին դատարանում կքննվի փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու քննիչի որոշման դեմ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը:
Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է Տիգրան Աթանեսյանը, բողոքի գործը կքննվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հիշյալ գործով ներգրավված է որպես վկա: