Բաժիններ՝

Պուտինը հրամանագիր ստորագրեց Թուրքիայի նկատմամբ մի քանի հատուկ տնտեսական միջոցների չեղարկման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ մի քանի հատուկ տնտեսական միջոցների չեղարկման մասին: Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում։

Սահմանափակումները մտցվել էին նախագահի՝ 2015 թվականի նոյեմբերի 28-ի հրամանագրով: Այն ժամանակ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ճգնաժամ էր առաջացել այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 24-ին Սու-24 ռուսական ռմբակոծիչ խոցեցին Սիրիայի երկնքում:

Հրամանագրին համապատասխան, ընդլայնվում է Թուրքիայի այն քաղաքացիների շրջանակը, որոնք բացառվում են 2015 թվականի նոյեմբերին այդ երկրի նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցների գործողությունից: Այժմ Թուրքիայի այն քաղաքացիների թվին, որոնց համար բացառություն է արված ՌԴ նրանց ուղեւորությունների ժամանակ, դասվում են պրոֆեսիոնալ վարորդները, որոնք զբաղվում են միջազգային ավտոփոխադրումներով, ինչպես նաեւ վավերական հատուկ անձնագրերի այն տերերը, որոնք կարճատեւ գործուղումների են ուղարկվել ՌԴ, այդ թվում՝ Ռուսաստանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններ: Նշվում է, որ այդ սահմանափակումները կհանվեն Թուրքիայի կողմից համանման որոշման ընդունման դեպքում, հաղորդել էՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս