Արսենի պես պատգամավորներ շատ են պետք մեր հանրապետությանը. Լևոն Ջուլֆալակյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով իր որդի Արսեն Ջուլֆալակյանին կհաջողվի համատեղել պատգամավորի և մարզիկի աշխատանքը:
«Արսենի պես պատգամավորներ շատ են պետք մեր հանրապետությանը: Քանի որ իր գիտելիքներով, նվիրվածությամբ համոզված եմ, որ օգտակար կլինի: Երբ Արսենը դպրոցում էր, հետո համալսարանում՝ գերազանց էր սովորում և հասցնում էր հաղթել մրցաշարերում: Նա իր ժամանակը ճիշտ է պլանավորում, ինչպես նաև մարզումները: Գիտեմ, որ մեր կառավարությունը հնարավորություն կընձեռի կարևոր մարզումային փուլերում բացակայությունները հարգելի դարձնել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագ Ջուլֆալակյանը: