Արտերկրում Թուրքիայի 5 մլն քաղաքացի է բնակվում

Շուրջ 5 միլիոն Թուրքիայի քաղաքացիներ բնակվում են այդ երկրի սահմաններից դուրս: Այսպիսի տեղեկություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի հարցմանը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Արտգործնախարարության ներկայացրած ցուցակում տեղեկություններ են տրամադրվել 152 երկրներում ապրող Թուրքիայի քաղաքացիների վերաբերյալ:

Ներկայացված տվյալների համաձայն՝ Բութանում, Տոնգայում ու Թուվալույում Թուրքիայի քաղաքացիներ չկան: Հայաստանում, Պարագվայում, Սիրիայում, Հյուսիսային Կորեայում, Ուրուգվայում և 20 այլ երկրներում ապրող թուրքերի մասին տեղեկություններ չկան:

Թուրքիայի քաղաքացիներն ըստ քանակական հերթականության ապրում են հետևյալ երկրներում.

Գերմանիա – 2 մլն

Ֆրանսիա – 700 000

Հոլանդիա – 500 000

ԱՄՆ – 300 000

Ավստրիա -250 000

Բելգիա – 240 000

Ավստրալիա – 150 000

Շվեյցարիա – 130  000

Դանիա – 75 000

Կանադա- 70 000:

Տեսանյութեր

Լրահոս