Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումը ՀՀ կառավարության գլխավոր առաջնահերթություններից է

Հայաստանն ակտիվորեն աշխատելու է Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը: Այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է փետրվարի 6-ին:

Ծրագրի նախագծի համաձայն՝ ՌԴ-ի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանքը գլխավոր առաջնահերթությունների թվում է:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը ՌԴ-ի հետ ՀՀ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ»,- ասված է նախագծում:

Տեսանյութեր

Լրահոս