ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա Լոնդոնում 2019 թ. դեկտեմբերին
Հյուսիսատլանտյան դաշինքի 29 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա Լոնդոնում 2019 թվականի դեկտեմբերին: Այդ մասին Բրյուսելում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Ես ուրախ եմ հայտնել, որ դաշինքի երկրները պայմանավորվել են պետությունների ու կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը 2019 թ. դեկտեմբերին անցկացնել Լոնդոնում: Մենք շնորհակալ ենք Մեծ Բրիտանիային այդ հանդիպումն այն տարում ընդունելու պատրաստակամության համար, երբ ՆԱՏՕ-ն նշելու է իր 70-ամյակը»,-ասել է նա:
Ստոլտենբերգի խոսքով՝ «Լոնդոնի հանդիպումը ՆԱՏՕ-ի երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներին հնարավորություն կընձեռի քննարկել անվտանգության մարտահրավերները, որոնք նրանք առեջեւ ծառացած են ներկայում եւ ապագայում, եւ ապահովել ՆԱՏՕ-ի հետագա ադապտացիան»: ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսին Բրյուսելում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: