Թեհրան-Երևան-Լոնդոն չվերթը հետաձգվել է մի անկարգ իրանցու պատճառով
                                    Հուլիսի 17-ին, ժամը 06.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Թեհրան-Երևան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա, և ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն է պահանջում: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից:
Մեկնած օպերատիվ խումբը օդանավակայանի ավիացիոն անվտանգության հերթապահ մասից բերման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1973 թ. ծնված Ալի Ս.-ին:
Անձնական զննությամբ՝ պիջակի գրպանից հայտնաբերված կաշվե դրամապանակի մեջ հայտնաբերվել է 1,02 գ ափիոնանման մուգ շագանակագույն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    