Բաժիններ՝

Մակրոնը մի քանի ժամից կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի ընթրիքին

Փարիզում այս երեկո կմատուցվի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիք, որին կմասնակցեն քաղաքական, մշակութային գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ընթրիքին կմասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այդ մասին հաղորդում է Armenews.com-ը։

Ֆրանսաբնակ հայերի և նրանց բարեկամների համար կարևորագույն իրադարձություն համարվող այս հանդիպման ժամանակ նախագահ Մակրոնի հետ կքննարկվեն մի շարք քաղաքական հարցեր, որոնք առնչվում են պետության և Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայոց ցեղասպանությունը վերապրածների կողմից ձևավորված այս միության հարաբերություններին:

Մարդկության դեմ կատարված այս ոճրագործության դեմ պայքարն արդիական է և ունի ոչ միայն ազգային, այլև միջազգային կարևոր նշանակություն:

Միջոցառումն ուղիղ հեռարձակվելու է CCAF ֆեյսբուքյան էջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս