Սորոսի և ՀՀ պատվիրակության միջև Դավոսում հանդիպում չի եղել, Հայաստան այցելելու որևէ պայմանավորվածություն չկա. Aysor.am

Դավոսում Հայաստանի պատվիրակության և Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիր, գործարար և բարերար Ջորջ Սորոսի միջև որևէ հանդիպում նախատեսված չի եղել և չի էլ կայացել, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Դավոսում Հայաստանի պատվիրակության և Ջորջ Սորոսի միջև որևէ հանդիպում նախատեսված չի եղել և չի էլ կայացել։ Ջորջ Սորոսի՝ Հայաստան այցելելու հետ կապված որևէ պայմանավորվածություն չկա», – փոխանցել է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, հիշեցնենք, հունվարի 22-25-ը մասնակցում էր Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած միջազգային տնտեսական համաժողովին։

Ավելի վաղ Ջորջ Սորոսը կարևորել էր Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցությունը: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել էր. «Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս