Բաժիններ՝

ԵՄ-ն 5 մլն եվրո գումարի շտապ հումանիտար օգնություն է հատկացրել Վենեսուելային

Եվրամիությունը հանրակցության բյուջեից 5 մլն եվրո գումարի շտապ մարդասիրական օգնություն է հատկացրել Վենեսուելային եւ հայտարարել Կարակասում «հումանիտար գրասենյակ» բացելու մտադրության մասին: Այդ մասին փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«Եվրահանձնաժողովն այսօր լրացուցիչ 5 մլն եվրո շտապ մարդասիրական օգնություն հատկացրեց Վենեսուելային, որը պետք է տրամադրվի բնակչության առավել կարիքավոր խավերին»,-հայտնել է նա: Օգնության տրամադրումը դյուրացնելու համար «ԵՄ-ն մտադիր է հումանիտար գրասենյակ բացել Կարակասում»:

Փետրվարի 4-ին ԵՄ-ի 28 երկրներից 18-ը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ այն դեպքում, երբ Եվրամիությունը, որպես կազմակերպություն, դեռեւս այդ քայլը չի արել Գուայդոյին ճանաչած եւ չճանաչած անդամ երկրների միջեւ առկա հակասությունների պատճառով: Այդ պապակցությամբ Եվրահանձնաժողովը չի ճշտել, թե Կարակասում ում հետ է նա մտադիր լուծել հումանիտար գրասենյակ բացելու հարցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս