Բաժիններ՝

Ճապոնիայի ֆիննախարարը ներողություն է խնդրել անզավակ քաղաքացիներին քննադատելու համար

Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն ներողություն է խնդրել անզավակ քաղաքացիների հասցեին արած իր քննադատական արտահայտությունների համար: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:

Փետրվարի 4-ին Ասոն, ճառով հանդես գալով Ֆուկուոկայի պրեֆեկտուրայում, խոսել է երկրի ծանր ժողովրդագրական դրության մասին, որը տուժում է ծերացումից եւ բնակչության կրճատումից: Նախարարը նշել է, որ ճապոնացիների կյանքի տեւողությունը 30 տարով ավելացել է 1940-ական թվականների համեմատությամբ, երբ ծնվել է նա ինքը:

Խոսելով սոցիալական ապահովման ծախսերի աճի մասին՝ նա նշել է, որ շատերն ստեղծված իրադրության համար մեղադրում են երկարակյացներին, սակայն դա ճիշտ չէ:

«Խնդիրն ստեղծվել են նրանք, ովքեր երեխա չեն ունեցել»,- հայտարարել է Ասոն: Ավելի ուշ նա ներողություն է խնդրել նրանցից, ովքեր կարող էին իր արտահայտությունները «տհաճ» համարել, հայտարարելով, թե դրանք սխալ են հասկացվել, հաղորդել է «Ինտերֆաքսը»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս