Վթարի զոհ են դարձել շարժակազմի ինժեները, գնացքի ուղեկցորդը և ուղեկցորդ-տաժյորը
Կանադայում առնվազն երեք մարդ է զոհվել ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 4-ի երեկոյան Բրիտանական Կոլումբիայի նահանգում:
Նահանգի շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության համաձայն՝ ռելսերից դուրս են ընկել գնացքի 40 վագոններից 30-ը: CP ընկերության ներկայացուցիչները, որին պատկանում է շարժակազմը, հայտնել են, որ վթարի զոհ են դարձել շարժակազմի ինժեները, գնացքի ուղեկցորդը եւ ուղեկցորդ-տաժյորը: Ըստ ընկերության տեղեկատվության՝ գնացքը վտանգավոր բեռներ չէր փոխադրում: Ընկերությունը նաեւ հայտնել է, որ հետաքննություն Է սկսել միջադեպի պատճառը պարզելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: