Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Փարիզում. կան զոհեր և վիրավորներ

Առնվազն յոթ մարդ է զոհվել Փարիզի հարավարեւմտյան շրջանի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհից, տուժել է 28 մարդ, նրանցից մեկը շատ ծանր վիճակում է: Այդ մասին հայտնել է RTL ռադիոկայանը:

Հրդեհը Փարիզի 16-րդ օկրուգի Էռլանժե փողոցի ութհարկանի շենքում բռնկել է տեղական ժամանակով գիշերվա ժամը մոտավորապես 01:00-ին: Նշվում է, որ արտակարգ պատահարի վայրում աշխատում է շուրջ 200 հրշեջ: Հարեւան շենքերի բնակիչներին տարհանել են: Բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս