Բաժիններ՝

Լիմայի խումբը աջակցություն հայտնեց Խուան Գուայդոյին

Լիմայի խումբը խնդրում է աջակցել իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուայդոյին եւ ապահովել մարդասիրական օգնության ազատ մուտքը երկիր: Դա հետեւում է կազմակերպության հայտարարությունից:

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ազգային ժողովին եւ ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին՝ ազատ ու ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու միջոցով ընթացիկ ճգնաժամը խաղաղ ու սահմանադրական եղանակով լուծելու նրանց ջանքերում»,- ասված է Լիմայի խմբի ընդունած հայտարարության մեջ:

Բացի այդ, փաստաթղթի համաձայն, կազմակերպությունը կոչ է անում «անհապաղ մարդասիրական օգնություն հասցնել կարիքավոր վենեսուելացիներին», ինչպես նաեւ պնդում է նրանց իրավունքների ու ազատությունների հարգումը:

«Մենք պատրաստ ենք օգնել Վենեսուելային դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարության ղեկավարությամբ տնտեսական վերականգնման գործում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրակցության բոլոր անդամներին աջակցել վենեսուելացիներին՝ ժողովրդավարության վերականգնման համար նրանց խաղաղ պայքարում»,- նշվում է փաստաթղթում:

Հանդիպման մասնակիցները կոչ են արել Վենեսուելայի զինված ուժերին՝ չխոչընդոտել հումանիտար օգնության փոխադրումներին:

Միաժամանակ հայտարարությունը կոչ է բովանդակում համաշխարհային հանրակցությանը՝ արգելափակել նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության արտասահմանյան ֆինանսական գործառնությունները, այդ թվում՝ նավթային ոլորտում:
Դրանում ասվում է, թե չի կարելի թույլ տալ, որ «Մադուրոյի ռեժիմը զբաղվի ֆինանսական ու առեւտրային արտասահմանյան գործառնություններով, ինչպես նաեւ օգտվի արտասահմանում Վենեսուելայի ակտիվներից եւ կարողանա օպերացիաներ իրականացնել նավթի, ոսկու եւ այլ ոլորտներում»,- ասված է հայտարարության մեջ:

Դրա հետ մեկտեղ խմբի անդամները հավաստել են, որ դեմ են զինված միջամտությանը Վենեսուելայի ներքին գործերին:

Լիմայի խումբը փետրվարի 4-ին Օտտավայում քննարկել է իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուայդոյին օգնություն ցուցաբերելու միջոցառումները:

Հանդիպմանը մասնակցել են Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Գվատեմալայի, Գայանայի, Հունդուրասի, Պանամայի, Պարագվայի, Պերուի եւ Սենտ Լյուսիի ԱԳ նախարարություների ղեկավարները: Միջոցառմանը մասնակցել են նաեւ մի շարք այլ երկրների, ներառյալ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները. պետքարտուղար Մայք Փոմպեոն գործընկերների հետ շփվել է տեսակապի միջոցով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս